Քննարկվել են շինարարական նորմերի արդիականացմանն առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ խորհրդի անդամներին ներկայացվել են շինարարական այն նորմերը, որոնց մշակումն ու արդիականացումը առաջիկա տարիներին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է իրականացնել: Ներկաներին առաջարկվել է ներկայացնել իրենց դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում համալրելու համար վերանայման ենթակա նորմերի ցանկը:

Նիստին հրավիրված են եղել նաև շինանյութ արտադրող և մատակարար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց բարձրաձայնած հարցերը մանրամասն ուսումնասիրվելու են խորհրդի իրավասությունների շրջանակում:

Հիշեցնենք, որ 2019թ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ստեղծված գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է նպաստել ոլորտի հրատապ լուծում պահանջող խնդիրների արդյունավետ կարգավորմանը: Խորհրդի կազմում Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներից բացի ընդգրկված են նաև Հայաստանի շինարարների միության, Ճարտարապետների պալատի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և մասնագիտական բնագավառի այլ ներկայացուցիչներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը 5.2 մլրդ դրամ կհատկացնի պետպատվերով մատուցվող բուժծառայությունների համար 

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է հայ ռազմագերիների ծնողների խմբի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է…
Դիտել

Բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին…
Դիտել

2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24–ին, որոշում ընդունեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։ Կենսաթոշակների ու նպաստների բարձրացման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share