2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24–ին, որոշում ընդունեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։ Կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հարցն ընդգրկված էր Կառավարության այսօրվա նիստում, որն արժանացավ գործադիրի դրական եզրակացությանը։

2022 թվականի սեպտեմբերի 1-ից

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն),

Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն),

Նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն),

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն),

երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն),

երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն),

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն)։

Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:
Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդը

«Սուրմալու»-ի տուժած տնտեսվարողները չեն փոխհատուցվի. Քերոբյան

Առնչվող նյութեր
Դիտել

50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ` նույնականացման համար

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է…
Դիտել

Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը․ Արարատ Միրզոյան

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի…
Դիտել

Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դիզվառելիքի յուրացման գործով դատավարությունից հետո պատասխանել է լրագրողների հարցրին․ «Ես բազմիցս ասել եմ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share