Քննարկվել է Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը:

Պաշտոնական արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել էմիրին հրավերի համար և շնորհավորել Կատարի տնտեսական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և արաբական աշխարհի միջև առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և այդ ուղղությամբ երկուստեք առկա պատրաստակամության կարևորությունը:

Հանրապետության նախագահն իր խոսքում էմիրին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:

Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին իր խոսքում նշել է, որ տեղյակ է հայ-ադրբեջանական հակամարտությունից և հուսով է, որ իրողությունները կզարգանան կայուն խաղաղության հասնելու օրակարգով: Էմիրը նշել է, որ ներկայում Կատարից Հայաստան և հակառակ ուղղությամբ կատարվում է շաբաթական 10 թռիչք, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի մասին: Թամիմ բին Համադ Ալ Թանին նաև շեշտել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը, երկուստեք շեշտվել է վերջինիս կարևորությունը, ինչը նոր մակարդակի կարող է բարձրացնել հայ-կատարական տնտեսական, գյուղատնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Կատարի էմիրին հրավիրել է այցելել Հայաստան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է բանակցային գործընթացի մանրամասները

Հաջորդը

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ երկիր այցելելու դեպքում Պուտինը կձերբակալվի

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը տրված է․ Նիկոլ Փաշինյան

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան–Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում:…
Դիտել

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրում հրդեհի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների…
Դիտել

Լաչինի միջանցքի արգելափակումով Ադրբեջանը խախտել է իր պարտավորությունը․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share