ՔՊ պատգամավորի անկեղծ ելույթը

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ ր դեռևս 1996 թվականի ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ։

«Եվ ըստ էության առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա թերևս ճիշտ չի եղել, իմ կարծիքով։ ԽՍՀՄ ժամանակ հարցը բարձրացվեց՝ փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր։ Եվ անգամ ԽՍՀՄ պայմաններում մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպե՞ս եղավ, որ 24 գյուղ հայաթափվեցին, Կոլցո օպերացիան խորհրդային զորքերն արեցին Ադրբեջանի հետ։ Ու մենք չնստեցինք, չմտածեցինք՝ սա ու՞ր է տանում։ 1988 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, բերեց նրան, որ 400 կամ 500 հազար հայեր չկարողացան շարունակել իրենց կյանքն իրենց պատմական հայրենիքում։ Վերջապես բերեց նրան, որ մենք ունենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի մի զգալի մասի կորուստ։ Որտե՞ղ մենք պիտի կանգ առնենք, որտեղ մենք պիտի հասկանանք՝ մեր նպատակն ի՞նչ է՝ հերոսաբար ոչնչանալ, թե՞ ապրել, զարգանալ և հեռանկար ունենալ»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը։

Ըստ նրա՝ վարչապետի քաղաքականությունը՝ հաստատել խաղաղություն, կպսակվի խաղաղությամբ, եթե ժողովուրդը շարունակի իրենց վստահել կամ հիասթափվել։

«Ուրեմն, մեզանից յուրաքանչյուրն այսօր պիտի անկեղծանա՝ մենք ի՞նչ պիտի անենք, որ ժողովուրդը շարունակի մեզ վստահել և մեր ծրագիրը կյանքի կոչի։ Սա շատ լուրջ խնդիր է։ Ես հատուկ եմ ուզում այս թեմայով խոսել, որովհետև ես գտնում ե, որ մենք առանձին ներքին մի քննարկում պետք է անենք, ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության ծրագրի իրականացումը։ Պիտի ավելի նվիրվենք էն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց։ Պիտի ավելի շատ մտնենք դեպի հասարակական շերտերը ու մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովել Ղարաբաղի հայաթափության բացառումը, մենք ուզում ենք պետականության շահ ասելով՝ հասկանալ, որ մեզ համար Հայաստանի Հանրապետության շահը Հայաստանի քաղաքացիների հավաքական շահն է, ոչ ավել, ոչ պակաս։ Այնպես որ, այն թեզը, որը վարչապետն անկեղծացավ ու առաջ քաշեց, տարօրինակ արձագանք գտավ նրանց կողմից, ովքեր ասում են՝ ասեք մեզ ամեն ինչ, ինչ դուք բանակցում եք։ Ասաց, ոչ մի պետություն այսօր համաձայն չէ մեզ հետ և ասում է՝ ուզո՞ւմ եք ձեզ օգնենք, այնպիսի խնդիրներ առաջ քաշեք, որ մենք կարողանանք ձեզ օգնել։ Էլ ո՞նց անկեղծանանք»,- նշեց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել բանակին նվիրված հուշադրամներ (լուսանկարներ)

Հաջորդը

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների անունները

ՀՀ Ազգային ժողովն ընտրեց  12 մշտական հանձնաժողովների նախագահներին: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է այն պատգամավորներին,…
Դիտել

131 հարկ վճարողների մոտ արձանագրվել են առանց համապատասխան ձեռք բերման փաստաթղթերի ապրանքներ.ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում…
Դիտել

Առուշ Առուշանյան ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 28-հրապարակեց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով վճիռը: Դատարանը Առուշանյանին անմեղ ճանաչեց…
Դիտել

Սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի բարձրացում

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share