Օդային տագնապ մարզերում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով վարժանքները շարունակվում են հանրապետության տարբեր մարզերում:

Արմավիրի մարզի Փարաքար, Գայի և Դողս համայնքներում, միջնակարգ դպրոցներում մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են բնակչության, մանկավարժական անձնակազմի և աշակերտների պատսպարումներ: Ուսումնավարժություների ընթացքում համայնքի ղեկավարների հետ իրականացվել են բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ:

Վայոց ձորի մարզի Հորսի հիմնական դպրոցում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցել է թվով 12 աշակերտ և ուսուցչական կազմ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Գետաշեն, Լիճք, Մադինա, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր համայնքներում և միջնակարգ դպրոցներում:

Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել են համայնքներում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարահանման, պատսպարման հաշվարկները, համայնքների կազմավորումները և նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ են հրավիրվել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրո-2020. Գերմանիան լքեց մրցաշարը, Ուկրաինան կշարունակի պայքարը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի վերջին օրվա առաջին խաղում միմյանց հետ մրցեցին Անգլիայի եւ Գերմանիայի հավաքականները։ Անգլիայի հավաքականը…
Դիտել

Ադրբեջանը հրատենային կրակ է բացել Գորիսի, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ. ՀՀ ՊՆ խոսնակ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share