ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ  ծառայություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձը բարձրացնել

ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ  ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի: Այս մասին ասացԱզգային ժողովում հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

«Այդ հարցով զբաղվում ենք: Տնօրենը հանձնարարություն է տվել, մենք մտածենք, թե ոնց ենք կարողանում իրավիճակը բարելավել՝ կոնկրետ պայմանագրային զինծառայողների աշխատավարձների մասով: Որովհետև բավականին ցածր է: Ինչքան մենք ստուգել ենք, մեր մյուս կառույցների համեմատ մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում»,-նշել է Հակոբյանը:

ԱԱԾ փոխտնօրենի խոսքով ցածր աշխատավարձիպատճառով թվաքանակի նվազում է նկատվել, ազատվում են աշխատանքից: Սակայն այդ ուղղությամբ աշխատելու հանձնարարությունն արդեն կա:

«Մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ հանձնարարությանը և հնարավորություն ստեղծենք բարձրացնել: Բարձրացումը կլինի 210-220 հազարին մոտ, հիմա նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ: Փորձում ենք այս ձևով կարգավորել այդ հարցը»,-ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքում ոստիկաններն իրականացնում են մի շարք գործառույթներ. ՀՀ փոխոստիկանապետ

Հաջորդը

ՀՀ ԱԺ նախագահն ու Նորվեգիայի դեսպանն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Առնչվող նյութեր
Դիտել

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները հայտնում են, որ հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին…
Դիտել

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Քոլին Քահլի հետ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share