Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբ։

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել:

Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ:

Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր:
Հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին:


Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն հերքում է Ռուսաստանին Սու-30 փոխանցելու լուրը

Հաջորդը

Արցախի նախագահը հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում շարունակվում են զինամթերքի հայտնաբերման աշխատանքները

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր ռուս գործընկերների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող…
Դիտել

Ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ,…
Դիտել

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Ռիշի Սունակն է

Միացյալ Թագավորության ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը կգլխավորի իշխող Պահպանողական կուսակցությունը և կստանձի երկրի վարչապետի պաշտոնը։ Ներկուսակցական պայքարում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share