Ադրբեջանցիները Բերձորում ավերել են Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը (լուսանկար)

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության և վանդալիզմի հերթական դրսևորումն արձանագրվեց բռնազավթված Բերձորում։ Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված՝ 1941-1945թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան ազատամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էին փորագրված:

Փառքի հուշահամալիրն իր մեջ ընդգրկում էր նաև երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին, երրորդը՝ Վազգեն Սարգսյանին:
Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս արհեստածին կազմավումը հանդիսանում է քաղաքակրթության թշնամի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

Հաջորդը

2022թ. բյուջեի եկամուտների աճը տեղի է ունեցել երեք գործոնի շնորհիվ. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյուն հրդեհի բռնկումով. կա մեկ զոհ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղի է ունեցել Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի քառակողմ հանդիպումը. ընդունվել է հայտարարություն

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի,…
Դիտել

Վովա Գասպարյանի դստեր կողմից պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ…
Դիտել

Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն

Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share