Ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։

Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը լրատվամիջոցների հարցումներին

Հաջորդը

Արցախի ՄԻՊ-ը մեկնաբանել է Շոշ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների միջադեպը

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվան ՄԱԿ-ին նամակ է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին

Մոսկվան նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ռուս ռազմագերիների նկատմամբ ուկրաինացիների դաժան և անմարդկային վերաբերմունքի մասին,…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի հարցը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք

Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223460 դեպք, որոնցից 214857-ն` առողջացած, 4478-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share