Ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։

Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը լրատվամիջոցների հարցումներին

Հաջորդը

Արցախի ՄԻՊ-ը մեկնաբանել է Շոշ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների միջադեպը

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է Արարատ Միրզոյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը (տեսանյութ)

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս…
Դիտել

Վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը

Կառավարությունն այսօր եւս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ…
Դիտել

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովը Քրիստինե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share