ԱԺ-ում քննարկվում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:

Հանձնաժողովի նիստում Քրիստինե Գրիգորյանին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Մենք գիտենք Քրիստինե Գրիգորյանի սկզբունքները մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Երկար տարիների լուրջ մասնագիտական փորձառություն ունի հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերվում են  օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը: Արդարադատության փոխնախարարի պաշտոնում նա հիմնականում զբաղվել է այն հարցերով, որոնք վերաբերվում են մեր միջազգային փոխգործակցությանը, և, մասնավորապես միջազգային իրավական ոլորտի համակարգմանը, որոնք վերաբերվում են, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարումը: Եվ ընդհանրապես Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը վկայում է, որ նա մշտապես եղել է և մնում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով»,- նշել է Վարդանյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ

Հաջորդը

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

Լիտվայի առողջապահության նախկին նախարարը պատվաստվել է

Լիտվայի 2016-2020 թվականների առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին նա գրառում է կատարել…
Դիտել

Բրազիլիայում տարածվում է կորոնավիրուսի «ցերբեր» նոր տարատեսակը. G1 պորտալ

Կորոնավիրուսի BQ.1 տարատեսակը, որն ստացել Է «ցերբեր» ոչ պաշտոնական անվանումը եւ սպառնում Է համավարակի նոր ալիքով, հայտնաբերվել Է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share