ԱԻՆ-ում ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները

Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն:

Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ հունիս ամսին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 54.865 զանգ, որից 930-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 27, տուժել՝ 975 մարդ:

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 120 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հունիսի 12-ին Թուրքիայում` Վան քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, 5.1 մագնիտուդով: Այն զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ հունիսի 20-ին ԱԻՆ ՓԾ 12 ծառայողներ գործուղղվել են ՌԴ Վլադիկավկազ քաղաք, որտեղ հունիսի 21-ից հուլիսի 12-ը մասնակցելու են ‹‹ՑԵՅ›› լեռնային ուսումնամարզական կենտրոնում կազմակերպվող ‹‹Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչև 3-րդ կարգի լեռնագնաց›› թեմայով վերապատրաստման դասընթացին:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 1-ից մեկնարկել է 2022-2023 ուս. տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունումը: ՃԿՊԱ պրոռեկտորի խոսքով, նկատելի է դիմորդների թվի աճ:

Նիստի ավարտին փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ ստացել են սպայական իրենց առաջին՝ լեյտենանտի կոչումը:

Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ‹‹ՀՀ զինված ուժեր 30 տարի›› հոբելյանական մեդալով են պարգևատրվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը: ‹‹Նելսոն Ստեփանյան›› և ‹‹Ծովակալ Իսակով›› մեդալների են արժանացել գերատեսչության այլ աշխատակիցներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԲԴԽ որոշումներով Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարած

Հաջորդը

Զմեինի կղզին պաշտոնապես վերադարձվել է Ուկրաինայի իրավազորության տակ

Առնչվող նյութեր
Դիտել

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհին կանգնեցրել են 56-ամյա կապանցու վարած «Զիլը»:…
Դիտել

ՀՀ-ում առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է առողջապահության…
Դիտել

«Moody’s»-ը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Վարկանիշի…
Դիտել

Օդի ջերմաստիճանը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 23-25-ը սպասվում է առանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share