Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի. Արցախի ԱԳՆ

ԱՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ։

Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

Նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է իրականության հետ որևէ առնչություն չունեցող և շինծու հայտարարություններով արդարացնել իր իսկ անօրինական գործողություններն ու սադրանքները։

Արցախի շուրջ օղակը սեղմելու Ադրբեջանի գործողությունները ցինիկ պատասխան են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, և մարտահրավեր՝ միջազգային իրավակարգին։

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հերթական խախտման հետևանքները, ինչպես նաև կանխարգելելու նոր հնարավոր խախտումները:

Նման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը՝ ստիպելու Ադրբեջանին վերադառնալ իրավական դաշտ և կատարել իր միջազգային պարտավորությունները։ Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրավիճակը Արցախում. ՊԲ ստորաբաժանումները համապատասխան քայլեր են ձեռնարկում

Հաջորդը

<strong>Եռագույնը տեղադրվեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Շրջափակման ձայնը. (լուսանկարներ)

Մայիսի 16-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ Երիտասարդական թատրոնի ճեմասրահում, ցուցադրվեցին Արցախում…
Դիտել

Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.…
Դիտել

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բեռլին: Պատվիրակությունը Բեռլինում կլինի մարտի 27-30: Այս մասին տեղեկանում…
Դիտել

Թ․Պողոսյան. Սխալը նրա մեջ է, որ այդպես էլ քաղաքական պատասխանատվություն որեւէ մեկը չկրեց

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի գլխավոր խնդիրը գալիս է նրանից, որ պարտված իշխանությունները պետք է քաղաքական պատասխանատվություն զգային եւ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share