ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերջերս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Այդպիսով մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գրանցված վերջին մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ։ Մենք կոչ արեցինք անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը։

«Մենք շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ Եվրամիությունում, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,- ասել է պետդեպի խոսնակը։

Փրայսի խոսքով՝ չնայած վերջին շաբաթների լարվածության աճին, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակում է տեսնել, որ կա հնարավորություն։

«Մենք մշտապես ընդունել ենք, որ սա գծային գործընթաց չի լինելու։ Հավատացած ենք, որ շարունակական երկխոսության, ներգրավման՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով, շնորհիվ կկարողանանք անել հնարավոր ամեն բան՝ օգնելու առաջ տանել երկարաժամկետ համապարփակ խաղաղությունը»,- եզրափակել է Փրայսը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Հաջորդը

Ահաբեկչական գործողությունների տրամադրությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը տրված է․ Նիկոլ Փաշինյան

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան–Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ…
Դիտել

Ուզում ենք, որ հրապարակային հաստատվի 29.800 կմ² ՀՀ-ն և 86.600 կմ² Ադրբեջանի տարածքը․ Արմեն Գրիգորյան

Այսօր նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացել է  «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովը: « Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share