Ահաբեկչական գործողությունների տրամադրությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյո”ք դիտարկվել է ահաբեկության կամ դիտավորության վարկածները։

Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ վերոնշյալ վարկածները, սակայն, այս պահի դրությամբ, չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկության կամ այլ դիտավորության հանցակազմի վերաբերյալ։

«Քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ», – ասաց Քյարամյանը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական գործողությունների տրամադրությունը բացառվում է։

«Տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը», – ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը

Հաջորդը

Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի առաջիկա 2-3 տարում․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։ «Նուբարաշեն վարչական շրջանում 4 հին շենքերի…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի…
Դիտել

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. կան բազմաթիվ վիրավորներ

Այսօր՝ ժամը 14:21-ին, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ընկել է ձորը, հայտնվել գետում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share