Ամփոփվել են թռչնամիս արտադրողների մոտ անասնահամաճարակային մշտադիտարկման արդյունքները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով, անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում և ոչ միայն:

Ըստ այդմ՝ «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան», «ԱՐԱՔՍ թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Արզնու տոհմային ԹԹԽ» ԲԲ, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Անի Ձու», «Ագրո Բիո պրոդուկտ», «Պռոեկտ Ինտեր Ինվեստ», «Արարատ», «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա», «Արամուս», «Լուսակերտի Էլիտ», «Նավասարդ Ագրո», «ՀԱԳԱ», «ՍԱՆՓԱՈՒԵՐ», «Գնդևազ Փարմ», «Ոսկե ձու», «ՄՅԱՍ», «Վարանդ Գրուպ», «Գնթունիկ» և «Աշտարակ ձու» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Միքայել Ղևոնդյանի, Արամայիս Գրիգորյանի, Ջանիկ Գյորգյանի, Հովհաննես Գրեյանի, Վախթանգ Գրիգորյանի, Կորյունի Մարգարյանի, Արթուր Հարությունյան մոտ ուսումնասիրություն է կատարվել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով ապահովված լինելու, մակնշման ու փաթեթավորման՝ իրավական սահմանված նորմերին համապատասխանության, ինչպես նաև՝ սպանդնոցային մորթն ապահովելու շրջանակներում:

Արձանագրվել է, որ այս ընկերություններում պատշաճորեն ապահովվել է սպանդանոցային մորթը և թռչնամիսը իրացման ցանց է հասնում դրա սպանդանոցային ծագումը հաստատող Ձև 5 փաստաթղթի ուղեկցությամբ:

Սանիտարահիգիենիկ նորմերն ու պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմները համապատասխանել են սահմանված նորմերին:

Որոշակի թերացումներ են հայտնաբերվել մակնշման ու փաթեթավորման գործընթացում, որոնք տեղում շտկվել են:

Մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են նաև թռչնի կերերը, որոնց նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարզվել է ընդդիմության քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԳՄՍ նախարարությունը պահանջում է դադարեցնել «Հիսուսի» արձանի հետ կապված ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում

Պարզաբանում «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ ​2022 թ.…
Դիտել

Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար

Գ.Հ.-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018 թվականներին համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո»…
Դիտել

ԱԺ-ն վավերացրեց Հնդկաստանի հետ մաքսային հարցերով գործակցության համաձայնագիրը

ԱԺ-ն  կողմ ձայնով վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության…
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը ԼՂ-ի հարցով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share