Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ 

Քրիստոսի ծնունդը լույս է՝ ավետիս։ Այսօր՝  Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում է եկեղեցին ավետում Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ 

Քրիստոսի ծննդյան այս բարի լուրի մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան: 

Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով (այսօր երեկոյան եկեղեցուց բերված ճրագները, բացի աստվածային լույսից ու օրհնությունից, խորհրդանշում են նաև այս աստղը): Երբ Հիսուս ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:

Քրիստոսի Սուրբ Ծնունդը մի լույս է, որ փոխում է ընթացքը։ Այն հույս է արթնացնում փրկության։ Եվ քանի որ Նա տրվեց մեզ, և Իր կյանքը տվեց՝ հանուն մեր փրկության, մենք էլ պետք է Տիրոջը նվիրաբերենք մեր կյանքը՝ ամենակարևորը, որ մենք ունենք։ Այսօր իրար ավետելով բարի լուրը՝ ևս մեկ անգամ արժևորենք մեզ տրված այս հնարավորությունը, ևս մեկ անգամ հիշենք փրկությունը։ 

Թող ավետման լույսը, աստվածային օրհնությունն ու լույսը հայտնվի բոլորիս տներում՝ վառված ճրագների տեսքով։ Եվ թող որ արժանի լինենք միմյանց փոխանցելու ավետիսը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին: Հայ Առաքելական եկեղեցին տոնը սկսում է հունվարի 5-ի երեկոյան ժամերգությունով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Հաջորդը

Հրդեհ բենզալցակայանի պահեստում

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է պետական դավաճանության աննախադեպ դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության,…
Դիտել

ՀՀ ՄԻՊ աշխատանքային խումբը հրապարակել է Ներքին Հանդում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները

Սյունիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված ՀՀ ՄԻՊ աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ: Այս մասին հայտնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share