Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում. Արցախի նախագահ

Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը:

Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:

Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,- գրել է ԱՀ նաագահը:


Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հաջորդը

«Փյունիկը» պարտվեց խոշոր հաշվով

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի…
Դիտել

ԱՄՆ–ը խրախուսում է ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի՝ թվիթթերի իր միկրոբլոգում գրել է․ «ԱՄՆ-ն ողջունում է կարևոր մարդասիրական պաշարների առաքումը Լաչինի միջանցքով…
Դիտել

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. ՀՀ վարչապետ

Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share