Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել զոհի կարգավիճակով․ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև հիմա իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքի դրսևորումը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։ Այս մասին նշված է ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում։

«Ստիպված եմ արձագանքել արդեն տևական ժամանակ Ազգային ժողովի կառավարող խմբակցության մի շարք պատգամավորների կողմից տարբեր հրապարակային հարցազրույցներով ու ելույթներով արվող պնդումների, որոնցով փորձ է արվում տպավորություն ստեղծել կամ ցույց տալ, թե մինչև հիմա իմ պաշտոնավարումն իրենց «հանդուրժողականության» արդյունքն է:

Ավելին, նշվում է, թե կառավարող խմբակցությունը երբևէ գնահատական չի տվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում։

Պատասխանատու հայտարարում եմ, որ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ պաշտոնավարման ընթացքում՝ հատկապես պատերազմից հետո եղել են օրենքով արգելված ներգործության ամենատարբեր ձևերը՝ սկսած հրապարակային աշխատանքը հետպատերազմյան հարցերով դադարեցնելու կամ այն էականորեն նվազեցնելու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կողմից ներկայացված պահանջներից մինչև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեքենաները մեր հնարավորությունները թուլացնելու նպատակով Կառավարության որոշմամբ վերցնելը, ֆինանսական անկախությունը վերացնելուն ուղղված հետևողական փորձերը ու Պաշտպանի դեմ, կատարվող աշխատանքը վարկաբեկող կազմակերպված արշավներ, այդ թվում՝ գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։

Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել և չեմ պատրաստվում ներկայանալ զոհի կարգավիճակով և կատարել եմ բացառապես իրավապաշտպան աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով»,- նշել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կհրավիրվի Երեւանի ավագանու արտահերթ նիստ

Հաջորդը

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Առնչվող նյութեր
Դիտել

Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դիզվառելիքի յուրացման գործով դատավարությունից հետո պատասխանել է լրագրողների հարցրին․ «Ես բազմիցս ասել եմ,…
Դիտել

Գորիսի համայնքապետը կալանավորվեց երկու ամիս ժամկետով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։…
Դիտել

ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share