Անհետ կորած անձանց հարազատների հայտարարությունը

Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով  38 անձ պաշտոնապես պահվում են գերության մեջ, իսկ  300-ից ավելի հայ զինծառայող և քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած։ Նրանցից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ, որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար։  

Գիտակցելով, որ սույն հարցի առնչությամբ հապաղող և ոչ նախաձեռնող կեցվածքը դժվարացնելու է փաստացի գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձումը, զոհված անձանց մասունքների հայտաբերումը և երկարացնելու է նրանց հարազատների տառապանքները, մենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց հարազատներս հրապարակավ դիմում ենք ՀՀ իշխանություններին հետևյալ պահանջով․

-Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թաքցվող անձանց ակնհայտ մեծ թիվը՝ խուսափել այնպիսի ձևակերպումներից, որոնք ներքին կամ արտաքին լսարանի մոտ տպավորություն կստեղծեն, թե Ադրբեջանում փաստացի պահվում են 38 կամ դրան մոտ թվով գերիներ։ Ադրբեջանում պահվող գերիների մասին ցանկացած մեկնաբանություն կատարելիս շեշտադրել թաքցվող անձանց բացահայտելու և հայրենադարձելու անհրաժեշտությունը։

-Իրականացնել պատշաճ քննություն պարզելու յուրաքանչյուր անհետ կորած անձի ճակատագիրը, նրա անհետացման դեպքի հանգամանքները, յուրաքանչյուր անձի անհետացման վայրում իրականացնել որոնողական աշխատանքներ։

– Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնել անհետ կորած անձանց ընտանիքի անդամների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝  ընդգծելով  Ադրբեջանի կողմից ճշմարտության բացահայտման արհեստական խոչընդոտների վերացման հրատապությունը։

-Լուսաբանել և ըստ արժանավույն գնահատել անհետ կորած զինծառայողների սխրանքները։

– Միջոցներ ձեռնարկել շարունակելու Արցախում որոնողական աշխատանքները, բացահայտել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց թաղման վայրերը։

– Ներդնել ԴՆԹ փորձաքննությունների սխալմունքի բացահայտման արդյունավետ մեխանիզմ։

Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ հորդորում ենք հանրության լայն շերտերին, ԶԼՄ-ներին և  միջազգային կառույցներին ուշադրության կենտրոնում պահել անհետ կորած անձանց հիմնախնդիրը։

Սույն հայտարարությանը միացել են շուրջ հարյուր անհետ կորած անձանց հարազատներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նորանշանակ դեսպանը

Հաջորդը

ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված գործակցության 5-ամյա համաձայնագիրը է ստորագրվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ալիեը Ղարաբաղի հարցի կարգավորման համար գումար էր առաջարկել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն աշխատանքային այցով ապրիլի 13-14-ին Բաքվում էր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ պատմել է, որ Ադրբեջանի…
Դիտել

ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով կարգավորվելու է…
Դիտել

Առողջապահության նախարարի հրամանը հակասահմանադրական և հակաօրինական են. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, ուսումնասիրելով հանրային քննարկման դրված ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ…
Դիտել

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին եւս չպետք է մոռանա. այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share