Առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ խփեց ՉԼ կիսաեզրափակիչում

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեց «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն՝ գրավելով իտալական գրանդի դարպասը։

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի երկրորդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է: Մխիթարյանն ԱՊՀ երկրների երրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ խփեց գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում: Նախկինում նման հաջողության հասել էին ուկրաինացիներ Վիտալի Կոսովսկին և Անդրեյ Շևչենկոն:

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին կիսաեզրափակիչի առաջին դիմակայության առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» խաղացել էին ոչ ոքի՝ 1-1։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի քննադատությունը ՀԱՊԿ հասցեին հակաարդյունավետ է. Զախարովա

Հաջորդը

Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ…
Դիտել

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի։…
Դիտել

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։ Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ…
Դիտել

394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share