Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը նշել է ամենատարածված խնդիրը

Հաջորդը

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Առնչվող նյութեր
Դիտել

Սիրիայում իսրայելական գնդակոծության հետևանքով վիրավորվել են զինվորականներ

Սիրիացի չորս զինվոր է վիրավորվել Իսրայելի օդային հարձակումը հետ մղելու հետևանքով, հայտնում է SANA-ն հղում անելով ռազմական աղբյուրներին:…
Դիտել

Սա տոն է օտարության մեջ ապրող մարդկանց համար․ Լոս Անջելեսում տեղի է ունեցել հայկական ապրանքների տոնավաճառը

Երկու օր շարունակ՝ դեկտեմբերի 10-ին և 11-ին, Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում տեղի է ունեցել «Buy Armenian» ընկերության Ամանորի սպասումով…
Դիտել

Ադրբեջանական զինվորները Գեղարքունիքի գյուղերի արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին․Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ…
Դիտել

Հայաստանը հայտարարել է Ադրբեջանի հետ Ռուսաստանի առաջարկած սկզբունքներով միջպետական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share