Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան – Ֆրանկոֆոնիա գործակցության հեռանկարներին

Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում նախաձեռնությունների իրականացման ընթացքը։

Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան – Ֆրանկոֆոնիա համագործակցության ամրապնդման հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության և երիտասարդության ոլորտներում ծրագրերի իրականացման միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը աջակցում է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի առաջարկած՝ Կազմակերպության բարեփոխումների օրակարգին։

ՖՄԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել ս․թ․ հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։

Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն մտքեր են փոխանակել նաև Թունիսում 2022 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ Կազմակերպության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առչնվող մի շարք հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 նոր դեպք

Հաջորդը

Փաշինյանը կարեւորել է Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ համաձայնագրի կնքումը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է նահատակված եւս 52 զինվորի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները․ Կամավորական Կոծինյան Սերգո Հովիկի, ծնվ. 1977թ. Մարտիրոսյան Արամ Արթուրի, ծնվ.…
Դիտել

Ազգերի լիգա. Ֆրանսիան եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ

Ազգերի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը մրցեց Ֆրանսիայի հետ: Առաջին խաղակեսում բելգիացիներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share