Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Հաջորդը

ՄԻՊ մշտադիտարկման արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ…
Դիտել

Գյումրու քաղաքապետն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ բանկի փոխտնօրեն Յան…
Դիտել

Երևանն ու Բաքուն ընդունել են բանակցությունների հաջորդ փուլը ՌԴ-ում անցկացնելու առաջարկը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն ընդունել են բանակցությունների հաջորդ փուլը ՌԴ-ում անցկացնելու…
Դիտել

Մենք կարիք ունենք վերաիմաստավորել հաղթանակի և խաղաղության գաղափարները. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի հայրենակիցներ,Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է:Հիշենք բոլորին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share