Գյումրու քաղաքապետն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ բանկի փոխտնօրեն Յան Ջեննինգսի։ Հյուրերի կազմում են եղել նաև «Կանաչ քաղաքներ» ծրագրի քաղաքային տրանսպորտի գծով խորհրդական Վիհի Մոհան, եվրասիական ենթակառուցվածքի խմբի անդամ Անդրեյ Մաքսիմովը և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ. :

Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, մանրամասն ներկայացրել ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում Գյումրիում իրականացված աշխատանքները, խոսել ասֆալտապատման ծավալների, լուսավորության ցանցի արդիականացման և մի շարք այլ հարցերի մասին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Գյումրու «Անի» թաղամասի փողոցները խիստ անբարեկարգ են և առավել նպատակահարմար կլինի ՎԶԵԲ ծրագրով լուսավորության ցանցի համար նախատեսված գումարը նպատակաուղղել տվյալ փողոցների հիմնանորոգմանը։

Իր խոսքում Յան Ջեննինգսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա համայնքի ղեկավարից մանրամասն հետաքրքրվել «Անի» թաղամասի փողոցների, քաղաքի տրանսպորտային ցանցի (երթուղիներ, մեքենաներ), դրա սպասարկման, առկա խնդիրների, դրանց վերացման համար անհրաժեշտ միջոցների, նախատեսվող աշխատանքների մասին։

Հանդիպման ավարտին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ հյուրերը շրջել են ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում հիմնանորոգված և շահագործման հանձնված փողոցներում, ապա նաև՝ Անի թաղամասում։ Տեղում ծանոթացել են տվյալ թաղամասի փողոցների ընդհանուր վիճակին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունը․ Արման Թաթոյան

Հաջորդը

Սա ո՞վ է, որ պետք է այսպիսի լկտի տոնայնությամբ խոսի իմ պետության ու հայրենիքի մասին․ Նորիկ Նորիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ որոշումը խոսում է այդ կառույցի անիմաստ լինելու մասին․ Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Թվիթերում գրել է Հայասստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։…
Դիտել

Որոշ շրջանակներ հետաքրքրված են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։  «Այս գրեթե 5 ամիսը ամենահանդարտ շրջանն էր Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share