Արգենտինայի 100-ից ավելի անհատ և կազմակերպություն Ադրբեջանին կոչ են վերադարձնել հայ գերիներին

Արգենտինացի քաղաքական գործիչներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, լրագրողներ, մշակութային գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը Հայաստան : Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հայտարարությունում, որը ստորագրել են 100-ից ավելի անհատ և կազմակերպություն, ասվում է.

«Ներքոստորագրյալ կազմակերպություններս, կառույցներս և անձինքս արտահայտում ենք մեր համերաշխությունն Արգենտինայի հայ համայնքի պայքարի և պահանջի հանդեպ՝ հօգուտ ցայսօր Ադրբեջանի կառավարության կողմից իր երկրում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը և վերադարձին։

Ադրբեջանական իշխանությունների վարքագիծը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը սահմանում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մարմինների փոխանակման» մասին և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում։

Հայաստանի և Արցախի կառավարությունները, Ռուսաստանի պետական իշխանության բարձրագույն մարմինները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հինգ մայրցամաքների տասնյակ երկրների պետական գործիչներ և պատգամավորներ արտահայտել են իրենց կարծիքը Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատման և վերադարձի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այդ պարտավորությունը ոչ միայն հրադադարի անքակտելի մաս է, այլ նաև անհրաժեշտ միջոց է լարման նվազեցման համար՝ պատերազմի ողբերգական հետևանքները մեղմելու նպատակով»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ. ՀՀ ՄԻՊ

Հաջորդը

Ռուս սակրավորները Մարտակերտում շարունակում են ականազերծել գյուղատնտեսական նշանակության հողերը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկ օրվա ընթացքում ականազերծվել 11 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու…
Դիտել

Բուռն ծափեր ու լեփ-լեցուն դահլիճ. կայացավ «Սիմֆոնիկ ռոքը»-ը

Հանրահայտ ռոք երգերը՝ երևանյան բեմում: Հունիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի…
Դիտել

Հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկանքներն ուղարկվել են գլխավոր դատախազին. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայության Սոցիալական ոլորտի վերահսկողության եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share