Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը

Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովի նիստում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արամ Հարությունյանի հարցին, ըստ որի՝ քաղաքացիները բարձրաձայնել են, որ զոհված զինծառայողների և ազատամարտիկների  ընտանիքների փոխհատուցման կարգում առաջնահերթություն է տրվում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին:

Պետնախարարն անընդունելի է համարել զոհված զինծառայողների ընտանիքների միջև տարբերակված մոտեցումը:

«Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել և, եթե տարբերակված մոտեցումներ կան, ապա խնդրին լուծում կտանք: Անկախ նրանից, թե, որ  թվականի պատերազմում է զոհվել զինծառայողը կամ ազատամարտիկը, փոխհատուցման բոլոր ծրագրերով նույն մոտեցումը պետք է լինի»,- ասել է Բեգլարյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Հաջորդը

Զինծառայողների համար տարբեր պարագաների հավաքագրումը և սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են.ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների…
Դիտել

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի, նրանք կարող են վերադառնալ Հայաստան, կառավարության այսօրվա նիստում…
Դիտել

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կրկին խախտել են հրադադարը․ ՊՆ

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը…
Դիտել

Հ1-ի «Լուրեր»-ով ՀՀ ՄԻՊ գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է. Արման Թաթոյան

Հ1-ի «Լուրեր»-ով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ վարվում է նա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share