Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով անհրաժեշտ արդյունքի չեն հասնում. Արման Թաթոյան

Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը: Այս մասին ասված է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում։

«Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն:

ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ:

Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»,- նշել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակ գնահատական տալ հայ ռազմագերիների գնդակահարությանը

Հաջորդը

Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

 Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի…
Դիտել

Տավուշում իրավիճակը հանգիստ է. մարզպետարանի հայտարարությունը

Տավուշի մարզպետարանը հորդորում է չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի…
Դիտել

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի, նրանք կարող են վերադառնալ Հայաստան, կառավարության այսօրվա նիստում…
Դիտել

Ռազմական ոստիկանությունը պարզելու է Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները

Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել , որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share