ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակ գնահատական տալ հայ ռազմագերիների գնդակահարությանը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ.

Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։

Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։

Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի արձագանքը

Հաջորդը

Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով անհրաժեշտ արդյունքի չեն հասնում. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +41 աստիճանի

Օգոստոսի 17-22-ը հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 17-ին,…
Դիտել

«STARMUS VI»-ի հանդիսավոր բացումն ու Սթիվեն Հոքինգի մեդալի մրցանակակիրները

Բազմաթիվ աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ այս օրերին Հայաստանում են: Երևանի մարզահամերգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share