Արցախի նորանշանակ պետնախարարը առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական որոշ այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրներին:

Ընդլայնված կազմով անդրանիկ հանդիպմանը պետական նախարարը հայտարարել է տվյալ հիմնախնդրի լուծմանն ուղղված հիմնարար ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտության մասին, որով պետք է սահմանվեն շահառուների ընտրության չափանիշները, ծրագրային միջոցառումները, բնակտարածքի հատկացման պայմանները և մի շարք այլ սկզբունքային պայմաններ:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ բնակարանային խնդիրները համալիր ու համակարգային կերպով լուծելու հարցը կառավարության առաջնահերթությունների թվում է, այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են ավելի վաղ: Մասնավորապես, տարբեր գերատեսչություններ իրականացնում են համապատասխան ենթածրագրեր, ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի ու բնակավայրերի կառուցման, բնակելի տների կառուցման, ձեռքբերման ու վերանորոգման, բնակվարձերի փոխհատուցման և պետական աջակցության այլ ծրագրեր:

«Հնարավորինս արագ պետք է մշակվի պատերազմական գործողություններով պայմանավորված խոցելի դարձած ընտանիքների՝ զոհվածների, անհայտ կորածների, առաջին կարգի հաշմանդամների, տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովվածության ծրագիրը՝ առաջիկա օրերին այն վերջնական նախագծի տեսքով ներկայացնելու գործադիրի հաստատմանը: Այդ ծրագիրը լինելու է հետագա գործընթացների հստակեցման ու արդյունավետ իրականացման համար հիմնարար փաստաթուղթը»,- նշել է պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարը շեշտել է, որ զուգահեռաբար իրականացվելու են սոցիալական մնացած խմբերին պատկանող քաղաքացիների բնակարանային պայմանների ապահովման ու բարելավման ծրագրերը, որոնց մասով պետությունը պարտավորություններ ունի այլ գործող ծրագրերի շրջանակներում:

Մի շարք սկզբունքային հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Պետական նախարարը վերջում տվել է կոնկրետ հանձնարարականներ ծրագրի մշակման աշխատանքների արդյունավետ ու արագ ապահովման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին օրենսդիր և գործադիր իշխանության պատասխանատուներ և ներկայացուցիչներ, Ստեփանակերտի քաղաքապետը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Հարավային Կովկաս

Հաջորդը

Միջադեպ սահմանին

Առնչվող նյութեր
Դիտել

Համազգային ստորագրահավաք

Հայաստանի կանանց նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսում Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին դիմելու համար՝ քննել Հայաստանի Հանրապետության սահմաններին սպառնացող…
Դիտել

ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր

Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ…
Դիտել

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են նաև ԼՂ հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Բլինքենը բարձր է գնահատել Թուրքիայի դիվանագիտական…
Դիտել

Գլխավոր դատախազն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: «Արցախյան 44-օրյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share