Արցախում կխստացվեն ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները

Կխստացվեն ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

Ի թիվս օրակարգային այլ հարցերի՝ երկրի ղեկավարն անդրադարձել է վերջին շրջանում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունների, մասնավորապես՝ անսթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով տեղի ունեցող ողբերգական պատահարների և խուլիգանական դրդումներով հանցագործությունների թվի աճին`դրանք համարելով անընդունելի և անթույլատրելի:

«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք միտված ներքին կարգուկանոնի պահպանմանը և այսօր որոշումներ կայացնենք։ Եթե ոստիկանության աշխատակցի վրա կրակում են անսթափ վիճակում գտնվող վարորդից կարգ պահպանել պահանջելու պատճառով՝ նշանակում է այդ կրակոցն ուղղված է եղել պետության դեմ»-, ասել է նախագահը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե արտաքին անվտանգության առումով կան հստակ արտաքին երաշխիքներ ու մեխանիզմներ, ապա ներքին կարգուկանոնի պահպանման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են իշխանությունները: Այդ համատեքստում՝ երկրի ղեկավարն իրավապահ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է ծրագիր մշակել և խստացված ռեժիմով ստուգումներ իրականացնել` անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված պատասխանատվության բոլոր միջոցները:

Նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Արցախում օրենքի առջև արտոնյալներ չպետք է լինեն, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք խիստ օրինակելի աշխատանքային ու էթիկական վարք պետք է դրսևորեն:

«Մեր ամենամեծ առավելությունը պետք է լինի երկրի ներքին կարգապահությունը: Եթե խոսում ենք ժողովրդագրության աճի, սոցիալական ու զարգացման ծրագրերի մասին, ապա պետք է հետևողական լինենք նաև օրենքի գերակայության հարցում և ապահովենք բնակչության ներքին անվտանգությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը՝ հանձնարարելով համապատասխան մեխանիզմներով ավելի խստացնել դրսևորվող ապօրինի գործողությունների դեմ պայքարը:

Նիստում քննարկվել են նաև տեղահանված բնակչությանը տրվող բնակվարձերի և այլ սոցիալական ծրագրերի վերանայմանն առնչվող հարցեր: Նախագահ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ պետք է պետական ծրագրերում հաշվի առնել նրանց կենսական շահերն ու իրական խնդիրները` որոշումները կայացնելով այդ համատեքստում:

Օրակարգի համաձայն՝ հատուկ ուշադրության են արժանացել ներքին և արտաքին մի շարք մարտահրավերների վերաբերող այլ խնդիրներ ևս:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի դեսպանությունը Կիևում վերսկսել է բնականոն աշխատանքը

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՊՏՀ-ում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-հերոսների լսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարան, որը կրում…
Դիտել

ՔՊ-ն չի մասնակցի ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և…
Դիտել

ՀՀ վարչապետը բարձրագույն սպայակազմին ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ…
Դիտել

Արցախում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share