Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածն ասֆալտապատվում է

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում: Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում: Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա: Ներկայումս տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր: Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են:

Նշենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոտանի գյուղապետը ձերբակալվել է

Հաջորդը

Տեղադրվել է «Բարեկամություն» կամուրջի հիմնաքարը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Երևանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրը իրականությանը չի համապատասխանում։ Նշված է Արցախի ԱԱԾ տարածած…
Դիտել

Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ տեղեկությանը, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են…
Դիտել

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Եղանակային նման պայմաններում երկնագույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share