Բերձորի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ

Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է նստել եւ հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր հարցերը. Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական խնդրին

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպումից

Առնչվող նյութեր
Դիտել

Երկու անձի դանակահարություն Ջրվեժում. ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի…
Դիտել

Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր Առողջապահության նախարարության…
Դիտել

Ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Սկոպյեում (տեսանյութ)

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում Սեպտեմբերի 2-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Մեր ընտրանին առաջին մարզումն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share