Գլխավոր դատախազությունը ստուգում է Ադրբեջանի զինծառայողներին գերի վերցնելու և հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները

Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար»,-գրել է Գոռ Աբրահամյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ժամը 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հաջորդը

Չորս անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում  գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների…
Դիտել

Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին

Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։ Շնորհակալություն հայտնելով…
Դիտել

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը․ «Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share