Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը միջնորդությամբ կրկին կդիմի դատարանին՝ խափանման միջոցի փոփոխության նպատակով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարությունը․

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները, մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարանին՝ խափանման միջոցի փոփոխության նպատակով»:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Հաջորդը

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները․ ՀՀ Վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:…
Դիտել

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սյունիքի դեպքերին

Ամերիկայի միացյալ նահանգների Պետքարտուղարությունն արձագանքել է Սյունիքի մարզում ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը Ֆեյսբուքի իր էջում…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը

Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։ Ադրբեջանը շարունակում է փակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share