Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական կոնգրեսական Յանգ Քիմի հետ։

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։

Դեսպան կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձության անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շիրակի մարզում տեղում է ձյուն

Հաջորդը

Կան փակ ավտոճանապարհներ

Առնչվող նյութեր
Դիտել

«Ալաշկերտը» պարտվեց նվազագույն հաշվով

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվեց շոտլանդական «Ռենջերսին»։ Հանդիպման առաջին կեսի վերջնամասում` երկրորդ դեղին…
Դիտել

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)  առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Ալժիրում կայացած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share