Դեսպան Ներսեսյանը Թոբիաս Էլվուդին ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունն ու առկա մարտահրավերները

Նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի Պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները՝ նշելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունը և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից Ադրբեջանի զիված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

Դեսպանը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես պատանդ պահելու շարունակական օգտագործումը՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բացի այդ, դեսպանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի վրա՝ նշելով անզեն զինվորների արտադատական սպանության վերջին օրինակը։

Դեսպան Ներսեսյանը պատգամավորին ներկայացրել է Հայաստանի կառավարության ջանքերը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով ԼՂ հակամարտությունը՝ գործող միջազգային մեխանիզմների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ապագայի շուրջ և քննարկել միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղարը կմեկնի Մոսկվա

Հաջորդը

Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ավտոբուսները Չինաստանից ուղեւորվեցին Երեւան

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային բյուջեի միջոցներով գնված 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում…
Դիտել

Պետք է առանձնապես չխանգարենք, որ մինչև քոք մաշեն. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմության ակցիաների քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի իմաստը հանրության համար անհարմարություն ստեղծելն է` թերևս վրեժ լուծելով…
Դիտել

Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է. Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, սնուցման աղբյուր: Դա սեփական ժողովրդին հայատյացության կամ արմենաֆոբիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share