Դժվար է հասկանալ հասարակության հիստերիկ արձագանքը մոբիլիզացիային. Պեսկով

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում հասարակության «հիստերիկ արձագանքը» Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիային։

Նրա խոսքով՝ սկզբում կար տեղեկատվության պակաս, իսկ այժմ այն շատ է՝ ներառյալ ՊՆ-ի հայտարարությունները։ Նա համաքաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքներին և չհավատալ ֆեյքերին։

«Կարելի էր դեռ ինչ-որ կերպ հասկանալ նման հիստերիկ և զգացմունքային արձագանքը առաջին ժամերին, առաջին օրը…»,- ասել է նա:
 
Պեսկովը նաև ասել է, որ կառավարությունում այժմ մշակվում է մոբիլիզացված մարդկանց համար վարկային համաներման վերաբերյալ ավելի վաղ բարձրացված հարցը։ Ինչ վերաբերում է Կրեմլին, ապա այն դեռ դիրքորոշում չունի այս հարցում, հավելել է նա։ 

Բացի դրանից, ՌԴ նախագահի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ ինքը տեղյակ չէ՝ արդյոք նախագահի ապարատի աշխատակիցներից որևէ մեկը ցանկացե՞լ է մասնակցել մոբիլիզացիային։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքը չպետք է դատարկվի․ մարզպետ

Հաջորդը

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանում որոշ շրջաններ այցելել

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՊԲ-ն հերքում է Բաքվին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր ՊԲ ստորաբաժանումները հարավ-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական…
Դիտել

Չեչնիայում զորահավաք չի իրականացվի․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «հատուկ ռազմական գործողության» անցկացման օպերատիվ շտաբի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հանրապետությունում մոբիլիզացիա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share