Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։

ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դպրոցում մաքրություն կատարելիս մայրն ընկել է 2-ամյա տղայի վրա. երեխան մահացել է

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Տեսանյութ. Եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հարավային կովկասում երթուղիների ապաշրջափակմանը․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների…
Դիտել

Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 7֊ին, Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինքենի…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Առաջնագծի բարձրադիր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share