Երևան քաղաքի Մոլդովական փողոցում դանակահարություն է տեղի ունեցել. ձերբակալվել է 72-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Մոլդովական փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշյալ փողոցում տեղի ունեցած դանակահարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 59-ամյա տղամարդու «գոտկատեղի շրջանի ծակած-կտրած վերք՝ հեմոռռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022 թ. օգոստոսի 1-ին։

Նախնական տվյալներով, 2022 թ. օգոստոսի 1-ին ժամը 22։00-ի սահմաններում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի 72-ամյա բնակիչը դանակով հարվածել է 59-ամյա տղամարդուն՝  պատճառելով մարմնական վնասվածք։

Նույն օրը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ 72-ամյա տղամարդը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի…
Դիտել

Նվազագույն ամսական աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ

Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն:…
Դիտել

Նոր ձևավորվող միջավայրում ԱԱԾ-ն պետք է մեծացնի գործունեության արդյունավետությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share