Զելենսկին մերժել է «Սուրբծննդյան հրադադար» սահմանելու՝ Պուտինի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Սուրբ Ծննդյան օրը հրադադարի ռեժիմ սահմանել շփման գծի ամբողջ երկայնքով։ Զելենսկին դա անվանել է «քողարկում», որի նպատակն է ամրապնդել ռուսական դիրքերն առաջնագծում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի երեկոյան ուղերձը։

«Այժմ նրանք ցանկանում են Սուրբ Ծնունդն օգտագործել՝ որպես քողարկում, որպեսզի թեկուզ որոշ ժամանակով կասեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և տեխնիկան, զինամթերքն ու զորակոչված զինծառայողներին մոտեցնեն մեր դիրքերին», – ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Կրեմլը պատերազմում դադարն օգտագործում է, որպեսզի պատերազմը շարունակի նոր թափով։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարին կարգադրել էր Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն՝ հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը։ Պուտինն ուկրաինական կողմին կոչ էր արել հրադադարի ռեժիմ հայտարարել և մարտական գործողությունների շրջաններում ապրող ուղղափառություն դավանող քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու Ճրագալույցի , ինչպես նաև՝ Սուրբ Ծննդյան պատարագներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու համար

Հաջորդը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ` Արցախից երկու հիվանդներ այսօր տեղափոխվել են ՀՀ

Առնչվող նյութեր
Դիտել

Մանե Թանդիլյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Երևանի քաղաքապետի՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն լինելու է Մանե Թանդիլյանը։ Այսօր կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել, որ Թանդիլյանն…
Դիտել

Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին Հայաստանի հավատարմության մասին․ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը. «Միջազգային…
Դիտել

Դիտարկում ենք ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է.  «Ողջունելով ձայների նման ճնշող մեծամասնությամբ Եվրոպական խորհրդարանի բանաձևի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share