Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Գրում է Armsport.am-ը։

Այս մասին 41-ամյա շվեդը հայտարարել է Ա Սերիայի Միլան – Վերոնա (3:1) խաղից հետո։

«Ինձ համար դժվար է շնչել, բայց ամեն ինչ լավ է։ Այնքան հիշողություններ «Սան Սիրոյում»… Սկզբում այն ինձ սեր տվեց, իսկ հետո երջանկություն։

Շնորհակալ եմ ընտանիքիս համբերության համար։ Շնորհակալ եմ իմ երկրորդ ընտանիքին՝ խաղացողներին, մարզչին, անձնակազմին, ղեկավարներին։ Ի վերջո, իմ սրտի խորքից ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։

Ժամանակն է հրաժեշտ տալ ֆուտբոլին, բայց ոչ ձեզ»,- ասել է «Միլանի» հարձակվողը։

Զլատանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին։ «Միլանից» բացի, նա խաղացել է «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելեքսիում»։

Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 122 հանդիպում և խփել 62 գոլ, ինչը թիմային ռեկորդ է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ

Հաջորդը

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Ընտրական փլեյ-օֆֆի եզրափակիչում վրացիները հետխաղային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share