Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով. Արսեն Թորոսյան

Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի մեր երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը։

Ի դեպ նրանք դա փորձում են անել արդեն 2-րդ անգամ, երբ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո իրենց գործողություններով 2-րդ հակահայկական ճակատ էին բացել երկրի ներսում, ինչը երկրի իշխանությունների և ժողովրդի խոհեմության շնորհիվ հաջողության չհասավ և ԱԺ արտահերթ ընտրությունները փաստացի պարտության մատնեցին սեփական երկրի դեմ ճակատ բացած հակահայկական խմբակներին։

Եվ ահա երկրորդ փորձն այս կրկին հանդիպելու է մեր ժողովրդի ողջախոհությանը, որը չի կարող աղետալի պատերազմը գերադասել կառուցվող խաղաղությունից։ Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական։ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական շահարկման գործիք դարձնողները միտումնավոր վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Հաջորդը

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու հերթական դեպք (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև. Վրաստանի ԱԺ փոխխոսնակ

«Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև», – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։…
Դիտել

Առաջիկայում հայկական ավիաընկերություն կլինի․ Սուրեն Պապիկյան

Այսօր ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր…
Դիտել

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share