Ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է․Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բարեահաջող ավարտեցինք խորհրդարանական ընտրությունները։ Ուրախ եմ արձանագրել՝ տեղական ու միջազգային դիտորդների արձանագրումը միանշանակ է, որ ընտրություններն անցնել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։ Մենք նոր ստանդարտ ենք ըստ էության սահմանել։ Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրությունները և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց այդ ընտրությունները, այդ ժամանակ կար այսպիսի մի կոնտեքստ։ Ասում էին՝ ընտրությունների արդյունքներն ակնհայտ էին նախապես բոլորի համար, և գործող կառավարությունն ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չուներ։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, և բոլորը գիտեին, որ Երրորդ հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն ենք անցկացնում։ Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը և քաղաքական արժեհամակարգը, և ինչպես մեր հանրությանը խոստացել էինք, ընտրությունների արդյունքների և ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով կան հարուցված քրեական գործեր ընտրակաշառքի, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ։

«Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ քննություն ու ընթացք կստանան։ Բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է։ Եվ ամենակարևոր արձագանքը, որ ընտրություններից հետո մենք ստանում ենք, դա հետևյալն է, որ ՀՀ քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում և ինքն է իսկապես որոշում իշխանության ճակատագիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը

Հաջորդը

ՍԴ-ն կասեցրել է կառավարության որոշման գործողությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի ընտրանին առաջին տուրում մրցել է…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ: Նախագահ Խաչատուրյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share