Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել պայթյունի կապակցությամբ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ,հայտնում է 1lurer.am-ը:

Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ նշել է. 

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Նշենք, որ գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:

Քըլըչն իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է հրապարակել

Հաջորդը

ԱԻՆ մամուլի խոսնակը հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող…
Դիտել

Հաագայի դատարան դիմելը դրական քայլ էր․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Azdagir.am-ը ՀՀ նախկին օմբուդսմեն՝ Լարիսա Ալավերդյանի, հետ զրուցել է Հաագայի դատարան հասած՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Ադրբեջանն ընդդեմ…
Դիտել

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է  17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին …
Դիտել

Տեղի է ունեցել շփոթմունք

Կառավարության պարզաբանումը. «Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավարԱրայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանիընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share