Ինչո՞ւ է պարեկային ծառայության մեքենաների վրա գրված POLICE/PATROL

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուսատն Բադասյանը բացատրել է, թե ինչու է նորաստեղծ պարեկային ծառայության մեքենաների վրա բացի հայերեն՝ «Պարեկային ծառայություն» բառակապակցությունից գրված նաեւ POLICE/PATROL բառերը։

«Այսօր առավոտյան ազդարարեցի Երևանում նոր Պարեկային ծառայության մեկնարկի մասին։ Հնգամսյա թիրախային և միջազգային լավագույն փորձի հիման վրա կրթություն ստացած մեր երիտասարդներն այսօրվանից երևանաբնակ մեր քաղաքացիներին ներկայանալու են բարեվարք և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերպարով։ Խոստովանեմ, սպասելիքը, որ մեր քաղաքացիները ոգևորությամբ են դիմավորելու նոր պարեկներին, արդարացավ։ Սակայն քաջալերող խոսքերի կողքին հնչեցին նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտահոգություններ, որոնցից երեքին այս պահին կուզենայի անդրադառնալ։

Ինչո՞ւ է ավտոմեքենայի վրա տրանսլիտով գրված POLICE/PATROL։ Խնդրում եմ դիտել առաջին նկարը, որում հայերենով գրված է «Պարեկային ծառայություն» բառակապակցությունը։ Այո, դրա կողքին նշված է նաև Patrol բառը, որը, խոստովանենք, հանրաճանաչ է, բոլորիս համար ընկալելի։ Բացի այդ, քաղաքում կան նաև զբոսաշրջիկներ, որոնց թիվը տարեցտարի, ի ուրախություն բոլորիս, ավելանում է։ Օտարերկրացի մեր հյուրերը հնարավոր է ունենան պարեկների օգնության կարիք ու, Patrol կամ Police գրվածքը տեսնելով, ավելի արագ դիմեն օգնության։

Ինչո՞ւ էր քաղաքի որոշ հատվածներում այսօր խցանում։ Պարզ է չէ՞ բոլորիս համար, որ Երևանում խցանումների խնդիրն այսօր չառաջացավ ու հենց այսօր էլ այդ խնդիրը չի լուծվելու։ Հավատացնում եմ Ձեզ, որ առաջին օրով գերպատասխանատվությամբ ծառայության դուրս եկած մեր պարեկների համար ևս հեշտ օր չի եղել ու նրանք, ուժերի ներածին չափով, փորձել են նաև ոչ իրենց գործառույթներով պայմանավորված խնդիրը հնարավորինս կարգավորել։ Բայց կարևոր է, որ առաջին իսկ օրվանից մենք հետևողական հավաքագրելու ենք բոլոր խնդիրները, որոնց լուծման համար անգամ ծառայության մեկնարկին զուգահեռ այս օրերին անցկացվելու են ադապտացիոն սցենարային վերապատրաստումներ՝ հանրությանը մատուցվող ծառայության որակն ամեն օր ավելի լավը դարձնելու համար։

Ինչո՞ւ է ընտրվել հենց այս լոգոն։ Լոգոյի ընտրության համար Ոստիկանության կողմից հայտարարված մրցույթին տարբեր առաջարկներ են եղել․ ընտրվել է այս տարբերակը։ Բայց, եթե հանրային կարծիքներն ուսումնասիրելուց հետո լոգոն փոխելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կվերանայենք»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գորիսի համայնքապետը բերման է ենթարկվել

Հաջորդը

Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 21. 2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում…
Դիտել

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ

Սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա…
Դիտել

Վստահություն չունեմ Աղվան Հովսեփյանի գործի արդար քննության առումով․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում նշեց, որ վստահություն չունի նախկին գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանի գործի արդար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share