Ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գրառումը.

«Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված եւ երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է:

2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ական շրջանառության մեջ էր դրվում: Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահատավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերեւներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» եւ այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ:

Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի եւ ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, եւ ներսում նմանատիպ խոսույթները ձեւավորողները շատ հաճախ չեն էլ կռահում ինչին են մասնակցում, որովհետեւ ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով:

Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն: 2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետեւ նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում:

Այստեղ տեղին է քննադատությունը կառավարության եւ պետական մարմինների հասցեին: Իսկ ինչու՞ չեք կանխում. իհարկե, կան տասնյակ գործոններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացածության աստիճանն է:

Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականության եւ պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ:

Թերեւս՝ շարունակելի…»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համածառայակցի կրակոցից զինվոր է մահացել, եւս երկուսը վիրավորվել է. ՊՆ

Հաջորդը

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա վաղը՝ դեկտեմբերի 12-ին

Առնչվող նյութեր
Դիտել

Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում կանցկացնի

Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում…
Դիտել

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովուման պահանջով

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովուման պահանջով։ «Հայաստանի…
Դիտել

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. Հաստատված է…
Դիտել

Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 7֊ին, Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինքենի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share