Իշխանի 2022 թվականի 1-ին խմբաքանակի բացթողումը

Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի և 150. 000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցեցին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:

Մանրաձկան բացթողումն իրականացվեց Ծակքար և Կարճաղբյուր գետերում:

Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է Փարիզ

Առնչվող նյութեր
Դիտել

Լիտվայի առողջապահության նախկին նախարարը պատվաստվել է

Լիտվայի 2016-2020 թվականների առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին նա գրառում է կատարել…
Դիտել

ԱՄՆ–ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, և նա դա…
Դիտել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. Արա Մինասյանից բացի՝ ևս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share