Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցներ ներմուծել Հայաստան.ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։ Անձնական զննման  արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի զննման արդյունքում ծոցագրպանից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 0․5 լ տարողությամբ պլաստմասսայե շիշ՝ ամբողջությամբ լցված «մեթադոն» տեսակի հեղուկ թմրամիջոցով։  

Փաստի առթիվ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին, տրամադրվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշներով։

ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ մաքսանենգ ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, հիշեցնելով, որ այս ուղղությամբ  իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է   անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շատին գյուղում ակտիվացել է սողանք. ԱԻՆ

Հաջորդը

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. դեսպան

Առնչվող նյութեր
Դիտել

Օշականի տներից մեկում եռամսյա հավաքների ընթացքում ձեռք բերված զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը,…
Դիտել

Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում. Արմեն Գրիգորյան

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ գոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցել է…
Դիտել

Հանդիպում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների հետ և շրջայց հանրային լողափում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում։ Ազգային պարկում նախարարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share