Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Այս մասին թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը լինի ՀՀ վերահսկողության տակ, ապա Ադրբեջանն էլ պետք է վերահսկի Լաչինի միջանցքը:

«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- նշել է Արտակ Բեգլարյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել կոմունիկացիաների բացման հարցը․Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Մեկնարկել է եռակողմ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել. նախագահ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն…
Դիտել

Ռուսաստանն ու Ֆրանսիան առաջիկայում կհայտարարեն Ղարաբաղի վերաբերյալ նախաձեռնությունների մասին

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հղում անելով Ելիսեյան պալատին…
Դիտել

Նիդերլանդները հետևում է նախկին ԼՂԻՄ բնակչության հումանիտար իրավիճակին

Թվիթերում Նիդերլանդների ԱԳ նախարարության էջը պաշտպանել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share